Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Ադրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան


Հորմոնալ անհավասարակշռության 9 նշան, որոնք բոլորն արհամարհում են

Lifestyle

168.am-ը գրում է.

Image result

Հորմոնալ հավասարակշռության պահպանումը չափազանց կարևոր է օրգանիզմի համար, քանի որ այն ազդում է կյանքի բոլոր ասպեկտների վրա։ Ցավոք սրտի, մարդկանց մեծ մասը չի մտածում սրա մասին։

Ինչի համար են պատասխանատու հորմոնները։ Հորմոնները կարգավորում են օրգանիզմում տեղի ունեցող գրեթե բոլոր պրոցեսները, այդ թվում՝

• աճ և զարգացում
• նյութափոխանակություն
• սեքսուալ կարողություններ
• հիշողություն և տրամադրություն
• մարմնի ջերմաստիճան։

Ընդհանուր առմամբ, առողջ լինելու համար անհրաժեշտ է պահպանել օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը, որը, ցավոք սրտի, խանգարել շատ հեշտ է։ Իսկ հետո հեշտ է նաև չհասկանալը, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ։ Հորմոնալ անհավասարակշռության այս 9 նշանները կօգնեն ձեզ հասկանալ, որ օրգանիզմը խնդիրներ ունի։

1. Քաշի կայուն ավելացում։ Եթե քաշի ավելացման խնդիրներ ունեք, դա ամենայն հավանականությամբ նշանակում է, որ սխալ եք սնվում և քիչ եք շարժվում։ Ցավոք սրտի, խնդրի մեղավորը կարող է լինել նաև հորմոնալ անհավասարակշռությունը։ Կորտիզոլ հորմոնի արտադրության խանգարման հետևանքով կարող եք արագ քաշ հավաքել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս հորմոնի բարձր մակարդակը հանգեցնում է «թունավոր ճարպի» կուտակմանը։ Սա ոչ միայն մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, այլև ստիպում է օրգանիզմին մեծ քանակով ինսուլին արտադրել։ Սա ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման վրա։ Արդյունքում՝ ցանկանում եք ավելի ու ավելի շատ ուտել։

2. Խնդիրներ լիբիդոյի հետ։ Սա վերաբերում է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց։ Սեռական հակումը վերահսկում են անդրոգենները։ Այս հորմոնի անբավարար քանակը հանգեցնում է նրան, որ սեռական հարաբերությունը գրեթե դադարում է հետաքրքրել մեզ։

3. Քրոնիկական հոգնածություն։ Սա կարող է հորմոնալ անհավասարակշռության առաջին նշաններից մեկը լինել՝ հատկապես այն դեպքում, եթե լավ եք քնում և հոգնածության զգացում ունենում եք հատկապես առավոտյան ժամերին։ Եթե քրոնիկական հոգնածության զգացումն անընդհատ ուղեկցում է ձեզ, ստուգեք վահանաձև գեղձի առողջությունը։ Այս վիճակի ամենամեծ պատճառը կարող է հիպոթերիոզը լինել։

4. Վատ տրամադրություն։ Վատ տրամադրությունը, գրգռվածությունը, անհանգստությունն ու նույնիսկ դեպրեսիան կարող են վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների պատճառ լինել։ Հնարավոր է՝ հիպոթերիոզ ունեք։ Եթե դեպրեսիայի համար չկան օբյեկտիվ պատճառներ, դիմեք բժշկի օգնությանը։

5. Անքնություն և ընդհատվող քուն։ Եթե երկար չեք կարողանում քնել, իսկ հետո արթնանում եք գիշերային ժամերին, սա կարող է հորմոնալ անհավասարակշռության նշան լինել։ Անքնությունն ավելի է սրում այս խնդիրները, և ստացվում է փակ շրջան։ Խնդիրն այն է, որ քնի պակասը հանգեցնում է միանգամից 10 հորմոնների արտադրության խանգարում։ Այդ հորմոնները կարգավորում են ախորժակը, սրտի, հոգեկան, ինչպես նաև ռեպրոդուկտիվ օրգանների առողջությունը։

6. Առատ քրտնարտադրություն։ Սա հորմոնալ անհավասարակշռության ևս մեկ նշան է։ Եթե խնդիրն առաջանում է նաև գիշերային ժամերին, ապա մտածելու առիթ ունեք։ Ամենայն հավանականությամբ, այն կապված է սերոտոնինի անբավարար քանակի հետ։ Բացի այլ գործառույթներից՝ այս հորմոնը կարգավորում է նաև տրամադրությունը, անվտանգության և պաշտպանվածության զգացումը։ Դիմեք էնդոկրինոլոգի օգնությանը։

7. Նյութափոխանակության հետ կապված խնդիրներ։ Եթե օրգանիզմի նյութափոխանակության համակարգի խնդիրներ ունեք, ապա մեծ է հավանականությունը, որ խախտվել է 3 կարևոր հորմոնների մակարդակը։ Այդ հորմոններն օգնում են օրգանիզմին սնունդը վերածել մանր մոլեկուլների և ներծծել դրանք։

8. Քաղցր ուտելու անհագ ցանկություն։ Սա ևս կարող է վահանաձև գեղձի հետ կապված խնդրի հետևանք և հիպոթերիոզի առաջին նշաններից մեկը լինել։ Սա կարող է նաև մակերիկամների գերծանրաբեռնվածության հետևանք լինել։ Եթե դրանք մեծ քանակով կորտիզոլ և ադրենալին են արտադրում, մշտապես քաղցր ուտելու անհագ ցանկություն կունենաք։

9. Մազաթափություն։ Ընդունված է համարել, որ ճաղատությունը կամ մազաթափությունը, որպես կանոն, տեստոստերոնի անբավարար քանակի հետևանք է։ Այժմ բժիշկները նշում են, որ խնդիրը հորմոններն են, որոնց անբավարար քանակը հանգեցնում է մազերի հետ կապված խնդիրների։

Հիշեք, որ այս խնդիրներից խուսափելու համար պահանջվում է նախ՝ շտկել սննդակարգը։ Բուսական ծագման սնունդը պետք է գերակայի սննդակարգում, իսկ սննդակարգը պետք է բազմազան լինի և բաղկացած առողջ մթերքից։

Աղբյուրը՝ zanimatelno.com

Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցԲանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել