Ստամբուլի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 41-ի
ՄիջազգայինՍտամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10-ին իրականացված ահաբեկչության զոհերի թիվը շարունակում է ավելանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը տեղեկացնում է, որ Բեշիքթաշում որոտացած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Վիրավորների թիվը 155-ն է:
Պայթյուններից առաջինն իրականացվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, որում պայթուցիկ է տեղադրված եղել: Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի տվյալներով` օգտագործվել է 300-400 կգ պայթուցիկ նյութ: Երկրորդ պայթյունն իրականացրել է մահապարտը: