Financial Times-ը Թրամփին «տարվա մարդ» Է ճանաչել
ՄիջազգայինԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը «տարվա մարդ» Է դարձել Financial Times թերթի վարկածով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Թրամփին «տարվա մարդ» Էր հայտարարել Time հանդեսը:
«Նա նորովի Է գրել ամերիկյան քաղաքականության կանոնները: Այժմ գործարքների կազմակերպիչ-նախագահը ցույց կտա՝ արդյոք իր խոստումները սոսկ գնի սկզբնական առաջարկ են եղել»,- գրել Է Financial Times-ը Թրամփին նվիրված հոդվածում:
Ինչպես նշում Է թերթը, նախքան ընտրությունները շատ ամերիկացիներ կարծում Էին, թե Դոնալդ Թրամփը չի հաղթի: «Իտալիան կարող Է ընկնել Սիլվիո Բեռլուսկոնիի ծուղակը: Մեծ Բրիտանիան կարող Է ընտրել Brexit-ը: Բայց պարոն Թրամփը® երբեք չի կարող ընդունվել ամերիկացի ժողովրդի կողմից: Իսկ հետո եղավ Թրամփի հաղթության գիշերը® Պարզվեց, որ գրեթե բոլորն Էլ իրավացի չԷին»,- ասված Է հոդվածում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: