Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան


Հորմոնալ անհավասարակշռության 9 նշան, որոնք բոլորն արհամարհում են

Lifestyle

Հորմոնալ հավասարակշռության պահպանումը չափազանց կարևոր է օրգանիզմի համար, քանի որ այն ազդում է կյանքի բոլոր ասպեկտների վրա։ Ցավոք սրտի, մարդկանց մեծ մասը չի մտածում սրա մասին։

Ինչի համար են պատասխանատու հորմոնները։ Հորմոնները կարգավորում են օրգանիզմում տեղի ունեցող գրեթե բոլոր պրոցեսները, այդ թվում՝

• աճ և զարգացում
• նյութափոխանակություն
• սեքսուալ կարողություններ
• հիշողություն և տրամադրություն
• մարմնի ջերմաստիճան։

Ընդհանուր առմամբ, առողջ լինելու համար անհրաժեշտ է պահպանել օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը, որը, ցավոք սրտի, խանգարել շատ հեշտ է։ Իսկ հետո հեշտ է նաև չհասկանալը, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ։ Հորմոնալ անհավասարակշռության այս 9 նշանները կօգնեն ձեզ հասկանալ, որ օրգանիզմը խնդիրներ ունի։

1. Քաշի կայուն ավելացում։ Եթե քաշի ավելացման խնդիրներ ունեք, դա ամենայն հավանականությամբ նշանակում է, որ սխալ եք սնվում և քիչ եք շարժվում։ Ցավոք սրտի, խնդրի մեղավորը կարող է լինել նաև հորմոնալ անհավասարակշռությունը։ Կորտիզոլ հորմոնի արտադրության խանգարման հետևանքով կարող եք արագ քաշ հավաքել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս հորմոնի բարձր մակարդակը հանգեցնում է «թունավոր ճարպի» կուտակմանը։ Սա ոչ միայն մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, այլև ստիպում է օրգանիզմին մեծ քանակով ինսուլին արտադրել։ Սա ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման վրա։ Արդյունքում՝ ցանկանում եք ավելի ու ավելի շատ ուտել։

2. Խնդիրներ լիբիդոյի հետ։ Սա վերաբերում է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց։ Սեռական հակումը վերահսկում են անդրոգենները։ Այս հորմոնի անբավարար քանակը հանգեցնում է նրան, որ սեռական հարաբերությունը գրեթե դադարում է հետաքրքրել մեզ։

3. Քրոնիկական հոգնածություն։ Սա կարող է հորմոնալ անհավասարակշռության առաջին նշաններից մեկը լինել՝ հատկապես այն դեպքում, եթե լավ եք քնում և հոգնածության զգացում ունենում եք հատկապես առավոտյան ժամերին։ Եթե քրոնիկական հոգնածության զգացումն անընդհատ ուղեկցում է ձեզ, ստուգեք վահանաձև գեղձի առողջությունը։ Այս վիճակի ամենամեծ պատճառը կարող է հիպոթերիոզը լինել։

4. Վատ տրամադրություն։ Վատ տրամադրությունը, գրգռվածությունը, անհանգստությունն ու նույնիսկ դեպրեսիան կարող են վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների պատճառ լինել։ Հնարավոր է՝ հիպոթերիոզ ունեք։ Եթե դեպրեսիայի համար չկան օբյեկտիվ պատճառներ, դիմեք բժշկի օգնությանը։

5. Անքնություն և ընդհատվող քուն։ Եթե երկար չեք կարողանում քնել, իսկ հետո արթնանում եք գիշերային ժամերին, սա կարող է հորմոնալ անհավասարակշռության նշան լինել։ Անքնությունն ավելի է սրում այս խնդիրները, և ստացվում է փակ շրջան։ Խնդիրն այն է, որ քնի պակասը հանգեցնում է միանգամից 10 հորմոնների արտադրության խանգարում։ Այդ հորմոնները կարգավորում են ախորժակը, սրտի, հոգեկան, ինչպես նաև ռեպրոդուկտիվ օրգանների առողջությունը։

6. Առատ քրտնարտադրություն։ Սա հորմոնալ անհավասարակշռության ևս մեկ նշան է։ Եթե խնդիրն առաջանում է նաև գիշերային ժամերին, ապա մտածելու առիթ ունեք։ Ամենայն հավանականությամբ, այն կապված է սերոտոնինի անբավարար քանակի հետ։ Բացի այլ գործառույթներից՝ այս հորմոնը կարգավորում է նաև տրամադրությունը, անվտանգության և պաշտպանվածության զգացումը։ Դիմեք էնդոկրինոլոգի օգնությանը։

7. Նյութափոխանակության հետ կապված խնդիրներ։ Եթե օրգանիզմի նյութափոխանակության համակարգի խնդիրներ ունեք, ապա մեծ է հավանականությունը, որ խախտվել է 3 կարևոր հորմոնների մակարդակը։ Այդ հորմոններն օգնում են օրգանիզմին սնունդը վերածել մանր մոլեկուլների և ներծծել դրանք։

8. Քաղցր ուտելու անհագ ցանկություն։ Սա ևս կարող է վահանաձև գեղձի հետ կապված խնդրի հետևանք և հիպոթերիոզի առաջին նշաններից մեկը լինել։ Սա կարող է նաև մակերիկամների գերծանրաբեռնվածության հետևանք լինել։ Եթե դրանք մեծ քանակով կորտիզոլ և ադրենալին են արտադրում, մշտապես քաղցր ուտելու անհագ ցանկություն կունենաք։

9. Մազաթափություն։ Ընդունված է համարել, որ ճաղատությունը կամ մազաթափությունը, որպես կանոն, տեստոստերոնի անբավարար քանակի հետևանք է։ Այժմ բժիշկները նշում են, որ խնդիրը հորմոններն են, որոնց անբավարար քանակը հանգեցնում է մազերի հետ կապված խնդիրների։

Հիշեք, որ այս խնդիրներից խուսափելու համար պահանջվում է նախ՝ շտկել սննդակարգը։ Բուսական ծագման սնունդը պետք է գերակայի սննդակարգում, իսկ սննդակարգը պետք է բազմազան լինի և բաղկացած առողջ մթերքից։

Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը«Մի գդալ սեր»․ նոր հայկական ֆիլմը՝ կինոթատրոնների մեծ էկրանինԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետ