Ինդոնեզիայի մայրաքաղաքի նահանգապետը կդատվի աստվածանարգության մեղադրանքով
ՄիջազգայինԻնդոնեզիայի մայրաքաղաքի նահանգապետ Բասուկի Չախայա Փուրնաման կդատվի աստվածանարգութկյան եւ իր ելույթներից մեկում Ղորանը վիրավորելու համար: BBC-ի փոխանցմամբ՝ այս հոդվածով նախատեսված է մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում:
Փուրնաման դատարան է եկել, որտեղ մինչ դատաքննությունը անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել: Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ իրեն անմեղ է համարում:
Դատարանի շենքի մոտ են հավաքվել նահանգապետի համակիրները, որոնք նրան աջակցելու համար են եկել: Շենքի մոտ հանրահավաք են անցկացնում նաեւ վիրավորված մուսուլմանները:
Փուրնաման առաջին քրիստոնյան է, որը վերջին 50 տարում զբաղեցնում է Ջակարտայի նահանգապետի պաշտոնը: Դրա հետ են կապված նրան առաջադրված մեղադրանքները: Իր ելույթներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ իր քաղաքական հակառակորդները Ղորանի սուրահներից մեկն օգտագործում են՝ ընտրազանգվածին մոլորեցնելու համար: