Սիրիական ընդդիմությունը հայտարարել է Հալեպի ողջ տարածքում հրադադարի մասին
ՄիջազգայինՍիրիայի ընդդիմությունը հայտարարել է Հալեպի ողջ տարածքում հրադադարի հաստատման մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով «Հարաքաթ Նուր ալ-Դին ալ-Զենգի» ազդեցիկ ապստամբական խմբավորման ներկայացուցչին:
Վերջինիս խոսքով` կազմակերպությանը հաջողվել է հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել կառավարական ուժերի հետ և պայմանավորվել քաղաքից խմբավորման անդամների և խաղաղ բնակիչների դուրս բերման մասին:
Այլ մանրամասներ չեն նշվում, սակայն գործակալության աղբյուրը Սիրիայի կառավարական բանակում հերքել է այդ պայմանավորվածության մասին լուրը և ասել, որ իրեն այդ հարցով ոչինչ չեն հայտնել:
Նախօրեին հաղորդվում էր, որ Սիրիայի կառավարական ուժերին Հալեպում միայն 3 ոչ մեծ թաղամաս է մնացել ազատագրելու ապստամբական ուժերից: