Ասադի համոզմամբ՝ Պալմիրայի վրա գրոհը Հալեպից ուշադրությունը շեղելու փորձ է
ՄիջազգայինՊալմիրայի վրա «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման զինյալների գրոհը պատասխան Է Հալեպում ահաբեկիչների դեմ պայքարում սիրիական բանակի հաջողություններին եւ զինվորականների ուշադրությունը շեղելու փորձ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությունն արել Է Սիրիայի նախագահ Բաշար Ա սադը RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Դա այն բանի պատասխանն Է, ինչ տեղի Է ունենում Հալեպում, սիրիական բանակի առաջխաղացմանը, եւ նրանք ցանկանում են Հալեպում ձախողել հաղթանակը, եւ դրա հետ մեկտեղ սիրիական բանակի ուշադրությունը շեղել Հալեպից, բայց, իհարկե, դա չգործեց»,- ասել Է նա:
Միեւնույն ժամանակ, ինչպես նշել Է Ասադը, արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների համար «հետաքրքիր չԷ» ԻՊ-ի գրոհը Պալմիրայի վրա: Ըստ որում, նրա խոսքով՝ եթե Պալմիրան գրավվեր կռավարական զորքերի կողմից, «դա անհանգստություն կառաջացներ մշակութային ժառանգության առիթով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: