92-ամյա Ռոբերտ Մուղաբեն պատրաստվում Է մասնակցել Զիմբաբվեի նախագահական ընտրություններին
ՄիջազգայինԶիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն, որն այժմ 92 տարեկան Է, մտադիր Է մասնակցել հերթական նախագահական ընտրություններին, որոնք նշանակված են 2018 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկրում կառավարող Զիմբաբվեի աֆրիկյան ժողովրդի միության քարտուղար Իգնատիուս Չոմբոյի խոսքով՝ կուսակցությունը կպաշտպանի Մուղաբեի թեկնածությունն այդ ընտրություններում: Չոմբոն ասել Է, որ Մուղաբեն «իմաստնություն եւ համաձայնություն» Է հաստատում երկրի ղեկավարման մեջ: Ավելի վաղ Մուղաբեն ինքը հայտարարել Է, որ ցանկանում Է իշխանության գլուխ մնալ մինչեւ կյանքի վերջը:
Մուղաբեն Զիմբաբվեի նախագահի պաշտոնն զբաղեցնում Է 1987 թվականից եւ աշխարհում պետության ամենատարեց ղեկավարն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: