Սաակաշվիլին Պորոշենկոյին համեմատել է «թուրքմենբաշու» հետ
ՄիջազգայինՕդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին համեմատել է Թուրքմենստանի նախկին նախագահ Սափարմուրատ Նիյազովի հետ, ով կրել է «թուրքմենբաշի» տիտղոսը։ Այս կերպ է Սաակաշվիլին մեկնաբանել ուկրաինական ԶԼՄ-ներում գրաքննության հետ կապված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է Vesti-ն։
Նախկին նահանգապետը բողոքել է, որ վերջին շրջանում իրեն չեն հրավիրում եթեր: «Նման բան տեղի էր ունենում Թուրքմենստանում, որտեղ թուրքմենբաշի կար, որն այլընտրանքային իրականություն էր ստեղծել: «Եթե մարդը հեռուստացույցում չկա, ուրեմն մարդը չկա»: Բայց, կներեք, մեզ մոտ Պորոշենկո՞ն է, թե՞ թուրքմենբաշին: Մեզ մոտ հետմայդանյան Ուկրաինա՞ է, թե՞ Թուրքմենստան»,- ասել է Սաակաշվիլին: