Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում

Իջինը ուժեղ մասնակից չէ թե՛ վոկալային առումով, թե՛ խարիզմատիկությամբ. Լյուսիի անկեղծ հարցազրույցը BlogNews-ին

Exclusive

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում դեկտեմբերի 10-ին կայացած «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 1-ին կիսաեզրափակչի արդյունքում մրցույթից դուրս մնացին Լյուսին ու Վահեն: BlogNews.am-ը այսօր զրուցել է Լյուսիի հետ ու նրան հղել մի քանի հարցեր, որոնց տրված Լյուսիի անկեղծ պատասխանները ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

- Լյուսի, երաժիշտների մեջ մի արտահայտություն կա՝ մրցութային երգիչ-երգչուհի: Ո՞րն է դա:

- Մրցութային երգիչ կամ երգչուհի ասելով՝ ի նկատի են ունենում այն արտիստին, ով կոմերցիայի համար չի երգում,  և նրա գործունեության շեշտադրումը շատ ավելի ձայնային տեխնիկայի, բեմական կեցվածքի և վոկալի վրա է:

- Ինքներդ էլ շատ անգամներ միջազգային տարբեր մրցույթներում ներկայացրել եք Հայաստանը ու  մրցանակային տեղեր եք գրավել: Ի՞նչ եքկարծում՝ այս անգամ ինչո՞ւ հայ հեռուստադիտողը «չվստահեց» Ձեզ:

- Գուցե մարդիկ ինձ վաղուց գիտեն, և նոր դեմք են ցանկանում տեսնել մրցույթում, չգիտեմ՝ անկեղծ ասած... Գուցե ինքս լավ չեմ ներկայացել...

- Սոցցանցերում կարծիքներ հնչեցին, որ մրցույթի կազմակերպիչները անարդար մրցակցություն էին ապահովել մասնակիցների համար, քանի որ երգերը ընտրում էին ոչ թե մասնակիցները, այլ «Դեպի Եվրատեսիլի» ստեղծագործական խումբը: Այդպե՞ս էր:

- Այլ մասնակիցների պարագայում՝ չգիտեմ, բայց իմ երգերն իքնս եմ ընտրել Aram mp3-ի հետ միասին: Համենայն դեպս իմ պարագայում նման բան չի եղել:

- Շատերի կարծիքով՝ այս մրցույթը ձևական բնույթ ունի, մարդիկ կարծում են, որ  իրականում մեր պատվիրակը վաղուց արդեն ընտրված է, իսկ այս ամենը ընդամենը ցուցադրական շոու է։ Դուք եղել եք «ներսում», ի՞նչ կասեք այս մասին:

- Եթե անգամ նման բան կա էլ, նույնիսկ «ներսի» մարդը չի կարող դա իմանալ: Ինքս չեմ կարող հստակ ասել՝ կա նման բան, թե ոչ:

- Դուք արդեն ասել եք, որ մրցույթի հաղթող եք տեսնում Մարթային: Իսկ ի՞նչ կասեք Իջինի մասին:

- Իջինը շատ աշխատասեր է, բայց ինձ համար ուժեղ մասնակից չէ թե՛ վոկալային առումով, թե՛ խարիզմատիկությամբ: Իսկ այդ առումով ինձ համար ամենաուժեղ մասնակիցը Մարթան է: Եթե Մարթան դուրս մնա մրցույթից, ապա իմ ֆավորիտը կլինի Արծվիկը:

- Դուք կայացած երգչուհի եք, ունեք երկրպագուների մեծ բանակ, շրջագայում եք մենահամերգներով, անընդհատ ստեղծագործական պրոցեսի մեջ եք: Չե՞ք ափսոսում այն ժամանակը, որը Ձեզնից խլեց այս նախագիծը:

- Իհարկե չեմ ափսոսում: Պարզապես պետք է կարողանալ միշտ առաջ նայել ու անընդհատ ստեղծագործել: Իսկ «Դեպի Եվրատեսիլին» իմ մասնակցությունը, այսպես ասած, էքստրիմ էր ինձ համար)):

- Եվրատեսիլին մասնակցած մեր երգիչ-երգչուհիների համար այդ մրցույթը առանձնապես ոչ մի կարևոր դեր այդպես էլ չխաղաց նրանց կարիերայում: Այնուամենայնիվ, ի՞նչն է այդքան գրավում այդ մրցույթի մեջ:

- Կոնկրետ ինձ Եվրատեսիլի մեջ գրավում է միայն մի բան՝ նկատվել միջազգային պրոդյուսերական կենտրոնների կողմից, պարզել՝ արդյոք որպես արտիստ, կատարող կհետաքրքրես նրանցից որևէ մեկին, պարզել՝ ի՞նչ տվյալներով ու ի՞նչ տեսակի պետք է լինես՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու համար, իսկ հետո արդեն աշխատես հասնել այդ չափորոշիչներին:

- Եվ վերջում՝ հարցազրույցներից մեկում ասել եք, որ Եվրատեսիլի համար նաև հաջորդ տարի կպայքարեք: Այդքան սկզբունքայի՞ն եք:

- Պայքարել չեմ ասել, բայց... Կապրենք, կտեսնենք)) Միգուցե…

Հարցազրույցը՝ Արմինե Հայրապետյանի

լուսանկարները՝ երգչուհու անձնական արխիվից

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»