Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ՄիջազգայինՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիտրի Պեսկովի հաղորդագրությունը:
«Այո՛, կայացել է», - պատասխանել է Պեսկովը գործակալության հարցին` կայացե՞լ է արդյոք նախագահների երեկոյան զրույցը Սիրիայի հարցով:
Չորեքշաբթի ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ երկու երկրի առաջնորդները երեկոյան հեռախոսով կքննարկեն Հալեպում տիրող իրավիճակի հարցը:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվել էր, Հալեպում վերսկսվել են բախումները կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների միջև: