ՄԱԿ-ը կոչ է անում դադարեցնել Հալեպում վերսկսված մարտերը` խաղաղ բնակիչներին տարհանելու համար
ՄիջազգայինՄԱԿ-ը մտահոգված է Հալեպում մարտերի վերսկսման մասին լուրերով, որոնք հետևել են նախօրեին հաստատված հրադադարի մասին հաղորդումներին: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«ՄԱԿ-ը խորապես մտահոգված է Հալեպում այսօր վերսկսված մարտերի մասին հաղորդմամբ` չնայած երեկոյան ստացված հրադադարի մասին լուրերին», - ասել է Դյուժարիկը` չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ:
Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ը կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները Հալեպում, որպեսզի հնարավորություն ընձեռվի խաղաղ բնակիչներին անվտանգ հեռանալ քաղաքի արևելյան մասերից, որտեղ սիրիական զորքերը վերսկսել են ռազմական գործողությունները ապստամբների դեմ:
Չորեքշաբթի առավոտյան Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը տեղեկացրել է, որ գրոհայինները Հալեպում խախտել են նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը քաղաքից հեռանալու մասին և օգտնվելով հրադադարից` վերադասավորվել են և վերսկսել ռազմական գործողությունները: