Հայաստանում պատգամավորները միաձայն ընդունեցին ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը
ՔաղաքականԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և Քրեադատավարական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցին կողմ քվեարկեց 90 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ քրեական պատասխանատվության՝ երեքից վեց տարվա ազատազրկման կենթարկվեն ապօրինի հարստացած՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձինք, որոնց գույքի ավելացումը կամ պարտավորությունների նվազումն էականորեն գերազանցում է նրանց օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Նախատեսվում է, որ այդ պաշտոնյաները որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կզրկվեն առավելագույնը երեք տարի ժամկետով, իսկ նրանց գույքը կբռնագրավվի: