Ռոգոզինը մեկնել Է Բաքու՝ քննարկելու զենքի մատակարարումները. «Կոմերսանտ»
ՄիջազգայինՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը դեկտեմբերի 15-ին կժամանի Բաքու՝ մասնակցելու միջկառավարական հանձնաժողովի հաջորդ օրը պլանավորված նիստին, Ադրբեջանի մայրաքաղաքում նա հանդիպում կունենա հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ կքննարկի զենքի մատակարարումները: Այդ մասին դեկտեմբերի 15-ին հայտնել Է «Կոմերսանտ» թերթը:
Հրատարակության տեղեկությունների համաձայն, բանակցությունների ընթացքում, ընդհանուր համագործակցության հարցերի քննարկումից զատ, «օրակարգում առանձնացված Է երկու միջոցառում՝ ՌԴ փոխվարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ բանակցությունները զենքի արտահանման շուրջ, որոնց մասնակցելու Է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության առաջին փոխտնօրեն Անդրեյ Բոյցովը»:
Ինչպես նշել են Ռազմատեխնիկական համագործակցության համակարգում թերթի աղբյուրները, «ռուս բանակցորդների հիմնական խնդիրներից մեկը կդառնա ՌԴ-ի դիրքորոշման պարզաբանումը այս տարի Հայաստանին «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրների մատակարարման շուրջ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: