Վրաստանը չկարողացավ «Գազպրոմի» հետ համաձայնեցնել գազի շուրջ նոր պայմանագիրը
ՄիջազգայինՎրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել Է, որ գազի համաձայնագրի կնքման հարցի շուրջ «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ իր հանդիպումն ավարտվել Է անարդյունք, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Ամեն տարի համաձայնագիր Է ձեւակերպվում: Դա տարանցմանը վերաբերող պայմանագիրն Է: Մասնավորապես, նրանց կողմից առաջարկվեց դրամական վճարման անցնել տարանցման դիմաց: Այդ առաջարկությունն անընդունելի Է մեզ համար, մենք միշտ կպաշտպանենք մեր դիրքորոշումն ու մեր երկրի շահերը»,-դեկտեմբերի 15-ին լրագրողներին ասել Է Կալաձեն:
Վրաստանին գազի հիմնական մատակարարը Ադրբեջանն Է: Սակայն Վրաստանը Ռուսաստանից ստանում Է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի 10 տոկոսը՝ որպես դրա տարանցման վճար: Հանրապետությունը ռուսական գազ չի գնում 2007 թվականից: 2016 թվականի մարտին վրացական կողմը եւ «Գազպրոմը» երկարատեւ բանակցություններից հետո ձեւակերպեցին նոր համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը կշարունակի ստանալ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի 10 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: