ՌԴ ԱԴԾ–ն Մոսկվայում ահաբեկչություններ է կանխել
ՄիջազգայինՌԴ ԱԴԾ–ն Մոսկվայում ահաբեկչություններ է կանխել, որոնք պլանավորում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Կանխվել է դիվերսիոն–հետախուզական խմբի գործունեությունը, որը կազմված էր Տաջիկստանի եւ Մոլդովայի քաղաքացիներից, որոնք պլանավորում էին ինքնաշեն պայթուցիկ նյութերով ահաբեկչական ակտեր կազմակերպել Մոսկվայում»,– հայտնել են գերատեսչությունից։
ԱԴԾ տվյալներով՝ ահաբեկչական ակտերը գրոհայինները պատրաստвум էին Թուրքիայում ԻՊ էմիսսարի անմիջական հրամանով։
Հաղորդվում է, որ Մոսկվայում խմբավորման 4 անդամ է ձերբակալվել։ Նրանց տների խուզարկության ժամանակ ինքնաշեն պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։