Եվրախորհրդարանը հավանություն տվեց Ուկրաինայի եւ Վրաստանի համար այցագրային ռեժիմի չեղարկմանը
ՄիջազգայինԵվրախորհրդարանը դեկտեմբերի 15-ին վեհաժողովի՝ Ստրասբուրգում կայացած նստաշրջանում հավանություն Է տվել Եվրամիության անդամ երկրների հետ Ուկրաինայի եւ Վրաստանի քաղաքացիներին այցագրային ռեժիմի տրամադրման օրենսդրական գործընթացի ավարտմանը: Այդ մասին վկայում են քվեարկության արդյունքները, որոնց հետեւել Է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ԵՄ-ի խորհուրդը, Եվրախորհրդարանը եւ Եվրահանձնաժողովը նախնական պայմանավորվածության Էին հասել երրորդ երկրների հետ այցագրային ռեժիմի կասեցման մեխանիզմի շուրջ ի դեպս նրանց տարածքից ԵՄ-ի անդամ մեկ կամ մի քանի պետություններ ներգաղթյալների եւ փախստականների չվերահսկվող ներհոսքի: Այս մեխանիզմի հաստատումը կասեցնում Էր Եվրամիություն Ուկրաինայի եւ Վրաստանի քաղաքացիների կարճաժամկետ ուղեւորությունների համար անայցագիր ռեժիմի տրամադրումը: Այժմ ԵՄ-ի համապատասխան դիրետիվը պետք Է պաշտոնապես հաստատի ԵՄ-ի խորհուրդը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել Է, որ Եվրամիությունը կարող Է Ուկրաինայի եւ Վրաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմ տրամադրել 2017 թվականի գարնան սկզբին: