Զինյալների առաջին խումբը դուրս է բերվել Հալեպից
ՄիջազգայինԶինյալ խմբավորումների առաջին խումբը դուրս է բերվել Հալեպից:
Ինչպես հաղորդում է «Գազձասար» պարբերականը, դեկտեմբերի 15-ի առավոտյան սիրիական Կարմիր Մահիկի և միջազգային Կարմիր Խաչի հսկողությամբ Հալեպի զինյալների առաջին խումբն իր ընտանիքների հետ ավտոբուսներով և շտապ օգնության մեքենաներով դ ուրս են բերվել Հալեպից:
Աղբյուրի համաձայն, զինյալների խմբում ընդգրկված է եղել 951 ահաբեկիչ:
Զինյալների դուրս բերման գործողությունը շարունակվելու է մինչ Հալեպի արևելյան հատվածի Սալահ Ատտին, Զըպտիյե և Անսար շրջանների ամբողջական ազատագրումն ահաբեկչական խմբավորումներից:
ՍԱՆԱ-ի տեղեկացմամբ, առավոտյան, նախքան դուրս գալը, զինյալները հրկիզել են իրենց բոլոր զինապահեստարաններն ու արխիվները, որոնք կարող էին բացահայտել նրանց արտաքին կապերն ու ֆինանսական աղբյուրները: