Սիրիական բանակը Հալեպի բոլոր թաղամասերից դուրս է մղել գրոհայիններին
ՄիջազգայինՀալեպում սիրիական բանակը շարունակական գրոհների արդյունքում դուրս է մղել գրոհայիններին՝ նրանց կողմից վերահսկվող բոլոր թաղամասերից: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՌԴ Գլխավոր հրամանատարության օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը:
«Սիրիական բանակը մարտերի ընթացքում ավելի քան 900 գրոհայինների է ոչնչացրել, ինչպես նաև տասնյակ միավոր ծանր սպառազինման տեխնիկա», - ընդգծել է նա:
Պոզնիխիրը հավելել է, որ ավելի քան 3000 գրոհայիններ ինքնակամ դուրս են եկել Հալեպից, նրանց մեծամասնությունը համաներում է ստացել:
Հինգշաբթի ավելի վաղ ՌԴ Գլխավոր հրամանատարության ղեկավարը հայտարարել էր, որ արևելյան Հալեպից գրոհայիններին և նրանց ընտանիքի անդամներին դուրս բերելու համար հումանիտար միջանցք էր ստեղծվել: