Թրամփը խոստացել է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել Պարսից ծոցի երկրների միջոցների հաշվին
ՄիջազգայինԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հանդես Է գալիս Սիրիայում այսպես կոչված անվտանգության հումանիտար գոտիների ստեղծման օգտին: Ըստ որում Սպիտակ տուն գալուց հետո նա մտադրի Է Պարսից ծոցի երկրներից փող պահանջել այդ գոտիների ստեղծման համար: Այս մասին հանրապետականը հայտարարել Է դեկտեմբերի 15-ին՝ Հերշի քաղաքում (Փենսիլվանիայի նահանգ) ելույթ ունենալով իր կողմնակիցների հետ կայացած հանդիպմանը:
«Մենք անվտանգության գոտիներ կստեղծենք Սիրիայում,- նշել Է Թրամփը:- Մենք պետք Է օգնենք (սիրիացի) ժողովրդին»: «Կան Պարսից ծոցի երկրներ, որոնք ոչինչ չունեն, բացի փողից»,- նշել Է Միացյալ Նահանգների ապագա ղեկավարը՝ պնդելով, որ ԱՄՆ-ն իր վիթխարի պետական պարտքով ավելորդ ֆինանսական միջոցներ չունի:
«Ես Պարսից ծոցի երկրներին կստիպեմ շատ փող տրամադրել մեզ, եւ մենք Սիրիայում կկառուցենք կամ կօգնենք կառուցել անվտանգության գոտիներ, որպեսզի (սիրիացի) ժողովուրդը շանս ունենա»,- ասել Է ընտրված նախագահը՝ չճշտելով, թե ինչ կերպ Է ինքը ցանկանում դրան հասնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: