Սինգապուրցին ռումբ ստեղծելու համար սարքեր է մատակարարել Իրաք
ՄիջազգայինՍինգապուրի քաղաքացին խոստովանել է դավադրությանն իր մասնակցության մասին, որի նպատակը Իրաք ամերիկյան ռադիոազդանշանային սարքերի մատակարարումն էր, որոնք օգտագործվում են ռադիոկառավարվող ռումբերի պայթեցման համար, փոխանցում է BBC-ն:
ԱՄՆ արդարադատության նախարարության տեղեկություններով՝ ռադիոազդանշանային սարքերը Իրաք են մատակարարվել Իրանի տարածքով, որտեղ ապօրինի են տեղափոխվել:
Լիմ Յոն Նամը Ինդոնեզիայից ԱՄՆ է արտահանձնվել այս տարի: Նրա խոստովանությամբ՝ սարքերի խմբաքանակները Իրան են փոխադրվել Սինգապուրից:
Ամերիկյան 14 ռադիոազդանշանային սարքերը հայտնաբերվել են պայթյունների վայրում: Դրանք օգտագործվել են որպես պայթուցիկ սարքի բաղկացուցիչ:
Լիմ Յոն Նամին սպառնում է 4 տարվա ազատազրկում եւ 100 հազար դոլարի տուգանք: