Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի դուստր Նորթը՝ ձիավարության պարապմունքին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Մինչ համացանցում լուրեր են պտտվում Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ամուսնալուծության մասին, ինչը երեկ հերթական անգամ հերքել է հեռուստաաստղը, նրանց դուստրը՝ Նորթը, զբաղվում է ձիավարությամբ։

Ընդհանուր առմամբ Նորթին, իհարկե, չես նախանձի, քանի որ ծնողները նրա համար շատ լարված գրաֆիկ են ստեղծել։ Նորթ Ուեսթը զբաղվում է տայ շիով, ֆրանսերեն է սովորում, բալետի ու երաժշտության, սուսերամարտի ու կավագործության դասերի հաճախում։

Իսկ երեկ պապարացիները երեք տարեկան Նորթին ձիավարության պարապմունքների ժամանակ են լուսանկարել։

Ծնողներն, ըստ երեւույթին, նրա կողքին չէին, բայց Նորթին ուղեկցում էին դայակը, թիկնապահներն ու ձիավարության ուսուցիչը։

Քիչ անց հոգնած Նորթին տարել էին տուն՝ Քիմի ու Քանյեի մոտ։
