Թրամփը ցանկանում է Սիլվեստր Ստալոնեին տեսնել իր վարչակազմում. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԻնչպես հայտնում է The Daily Mail-ը` հղում անելով իր աղբյուրին, Թրամփը դեռևս պաշտոնական առաջարկ չի արել, սակայն ըստ աղբյուրի` նա դրական է վերաբերվում այդ մտքին:
Նորընտիր նախագահի աշխատակազմից Fox News հեռուստաընկերությանը հայտնել են, որ պաշտոնական որոշում այդ հարցի շուրջ դեռ չի կայացվել: Պարբերականի տվյալներով` Թարմփը «շատ բարձր կարծիք ունի» Ստալոնեի մասին, և նրանք վաղեմի ընկերներ են:
ԱՄՆ-ում արվեստների աջակցման ազգային հիմնադրամն ստեղծվել է 1965-ին` արվեստի ոլորտում տարբեր ծրագրերի ֆինանսավորման նպատակով: