Թրամփը վրդովված է Չինաստանի գործողություններից
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վրդովված է Չինաստանի գործողություններից:
Թրամփն իր Twitter-ում մեկնաբանել է Հարավչինական ծովում չինացիների ձեռքում հայտնված ամերիկյան անօդաչու սարքերի հետ կապված իրավիճակը:
«Չինաստանը միջազգային ջրերում ԱՄՆ-ից գողացել է հետազոտական անօդաչու սարքը, գողացել է ջրից եւ տարել Չինաստան: Աննադեպ քայլ է»,- գրել է նա: