Վլադիմիր Պուտինն ու Հռոմի պապը քննարկել են քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված հարցերը
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ և շնորհավորել նրան 80-ամյա հոբելյանի առթիվ:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Կրեմլի հաղորդագրությունը, ՌԴ առաջնորդը ընդգծել է քահանայապետի անձնական մեծ ավանդը Ռուսաստանի և Վատիկանի հարաբերությունների ամրապնդման գործում:
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հակամարտությունների գոտիներում քրիստոնյաների պաշտպանության և միջազգային մասշտաբի գործերում բարոյական սկզբունքների պահպանման համար անհրաժեշտ կառուցողական միջկրոնական երկխոսության կարևորության հարցերի շուրջ», - ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ: