«Շերեմետևոյում» բախվել են երկու ինքնաթիռներ. տուժածներ չկան
ՄիջազգայինՄոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Airbus A321մակնիշի երկու ինքնաթիռ են բախվել: Այս մասին հոկտեմբերի 17-ին հաղորդել է РЕН ТВ հեռուստաընկերությունը` վկայակոչելով իր աղբյուրը:
Աղբյուրի հաղորդմամբ` ինքնաթիռներից մեկը, որը ցամաքային ծառայություններ է իրականացնելիս եղել, թևով խոցել է մյուս ինքնաթիռին, որը վերալիցքավորվում էր և պետք է թռչեր Վլադիվոստոկ:
Տեղեկությունը հաստատել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ինքնաթիռներում ուղևորներ չեն եղել։
Ինչպես հաղորդվում է, պատահարի հանգամանքները պարզվում են: