Թրամփը ընտրել է ԱՄՆ վարչական-բյուջետային վարչության ղեկավարին
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Քարոլինայից ընտրված հանրապետական սենատոր Միք Մայվեյնին ընտրել է ԱՄՆ վարչական-բյուջետային վարչության ղեկավարի պաշտոնի համար։
«ԱՄՆ վարչական-բյուջետային վարչությունը Միքի հետ ճիշտ որոշումներ կկայացնի ԱՄՆ բյուջեի վերաբերյալ, վտահություն կհաղորդի դաշնային կառավարությանը եւ կվերականգնի ամերիկացի հարկատուների վստահությունը, թե ինչպես են ծախսվում իրենց փողերը»,-ասված է Թրամփի հայտարարությունում։
Ինքը՝ Մալվեյնը իր պոտենցիալ նշանակումը մեծ պատիվ է համարել եւ հայտարարել, որ «Թրամփի վարչակազմը կվերականգնի բյուջետային եւ ֆիսկալ հավասարակշռությունը Վաշինգթոնում՝ 8 տարի շարունակ անվերահսկելի ֆինանսական պլանավորումից հետո»։