Հունգարիայում ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել. տուժել է ավելի քան 30 մարդ
ՄիջազգայինՀունգարիայում Միշկոլցա քաղաքի մոտ այսօր՝ դեկտեմբերի 18-ի առավոտյան մայրուղու վրա խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով առնվազն 3 մարդ է մահացել։ Մերկասառույցի վրա ավտոբուսը շրջվել է եւ հարվածել 9 մարդատար մեքենաների եւ երկու միկրոավտոբուսների, հաղորդում է Teraz պորտալը։
«Ընդհանուր առմամբ, վթարի հետեւանքով վիրավորվել է 31 մարդ, նրանք բոլորը տեղափոխվել են հարեւան քաղաքների հիվանդանոցներ։ Վիրավորներից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վթարի ենթարկված մեքենաներից մի քանիսը եղել են ուկրաինական եւ ռումինական համարանիշներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Խոշոր վթարից մակացել են 13-ամյա տղա, 20-ամյա աղջիկ եւ 50-ամյա տղամարդ։ Ավտոբուսի ուղեւորները Սուրբծննդյան գնումներից հետո վերադառնում էին Վիեննայից։