ԱՄՆ-ում վարորդը կրակ է բացել հարեւան մեքենայի վրա, մահացել է երեք տարեկան երեխա
ՄիջազգայինԱՄՆ Արքանզաս նահանգում վարորդը նյարդայնացել է հարեւան մեքենայի դանդաղ ընթացքից եւ կրակ է բացել այդ մեքենայի ուղղությամբ։ Միջադեպի հետեւանքով երեք տարեկան փոքրիկ է մահացել, հաղորդում է «Ասոշեյթեդ փրեսը»։
Միջադեպը տեղի է ունցել դեկտեմբերի 17-ի երեկոյան, նահանգի մայրաքաղաք Լիթլ Ռոքում։ Տատիկը 3-ամյա թոռնիկի հետ գնացել է գնումների, իսկ մեքենաների կանգառի նշանի տակ դանդաղեցրել է ընթացքը, ինչը առաջացրել է հետեւից եկող մեքենայի վարորդի զայրույթը։ Վերջինս դուրս է եկել մեքենայից եւ մի քանի անգամ կրակել տատիկի մեքենայի ուղղությամբ։ Կինը փրկվելով կրակոցներից փախել է դեպքի վայրից։
Մեքենայով հասնելով անվտանգ վայր, կինը շտապօգնություն եւ ոստիկանություն է կանչել։ Փոքրիկն առնվազն մեկ հրազենային վնասվածք է ստացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։
Ներկայումս ոստիկանությունը փնտրում է հանցագործին։