Հորդանանի արեւմուտքում անհայտ անձինք հարձակվել են ոստիկանների վրա, վիրավորներ կան
ՄիջազգայինՀորդանանի արեւմտյան Էլ-Քարաք քաղաքում անհայտ անձինք հարձակվել են ոստիկանների վրա: Փոխհրաձգության հետեւանքով վիրավորներ կան: Այս մասին Sputnik գործակալությանը հաղորդել է անվտանգության ուժերի աղբյուրը:
Աղբյուրի տվյալներով՝ հարձակումը, հնարավոր է, իրականացվել է ահաբեկչական կազմակերպության բջիջի կողմից:
Տեղի տեսարժան վայրերից մեկի՝ խաչակիրների միջնադարյան ամրոցի մերձակայքում հրաձգությունը շարունակվում է: Հարձակվողներն այնտեղ են թաքնվել: