Մադրիդում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել
ՄիջազգայինՄադրիդում արհմիությունները բողոքի զանգվածային ակցիա են կազմակերպել: Նման ցույցեր այս շաբաթվա ընթացքում անցկացվել են երկրի 60 քաղաքներում:
«Մարդիկ եւ նրանց իրավունքները վեր են ամեն ինչից, պաշտպանե՛ք նրանց» կարգախոսով ակցիաները կազմակերպել են «Աշխատավորների համընդհանուր միություն» (UGT) եւ «Աշխատավորական հանձնաժողովներ» (ССOO) արհմիությունները: Կազմակերպիչները ՌԻԱ Նովոստիին հաղորդել են, որ ցույցին 30 հազար մարդ է մասնակցել:
Ցույցի մասնակիցները բողոքում են վերջին տարիներին Մարիանո Ռախոյի կառավարության իրականացրած քաղաքականության դեմ, որն ուղղված է պետական ծախսերի կրճատմանն ու աշխատանքային օրենսդրության բարեփոխմանը:
Բացի այդ՝ UGT-ի եւ CCOO-ի ղեկավարներին դուր չի եկել փաստը, որ իրենց գլխավորած միություններին չեն ներգրավել նվազագույն աշխատավարձի բարձրացման շուրջ քննարկումներին: Դրանց արդյունքում որոշվել է աշխատավարձը բարձրացնել 8%-ով, իսկ արհմիություններն ավելի մեծ բարձրացում էին պահանջում: Բացի այդ, կառավարությունը հրաժարվել է 1.2%-ով բարձրացնել կենսաթոշակները: