Սինգապուրյան բեռնանավը Սուեզի ջրանցքի պատմության մեջ ռեկորդային մաքսատուրք է վճարել
ՄիջազգայինՍինգապուրից ժամանած Armada Kraken բեռնանավը Սուեզի ջրանցքի պատմության մեջ ռեկորդային մաքսատուրք է վճարել՝ 4.5 մլն դոլար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ջրանցքի վարչակազմի ղեկավար Մուհաբ Մամիշը:
Ըստ «Yom7»-ի՝ Armada Kraken-ն աշխարհի խոշորագույն հինգ բեռնանավերից մեկն է, որը նավում գտնվող սարքավորումների օգնությամբ նավթ է վերամշակում:
Ներկայում համաշխարհային ծովային բեռնափոխադրումների շուրջ 10%-ն իրականացվում է Սուեզի ջրանցքով: Այստեղով օրական միջինը 49 նավ է անցնում: 2015 թվականին ջրանցքի շահագործումից ստացված եկամուտներն ավելի քան 5 մլրդ դոլար են կազմել: