Փրկարարները ցրտահարված ոտքերով ալպինիստին իջեցրել են Էլբրուսից
ՄիջազգայինՓրկարարներն Էլբրուսից տարհանել են ոտքերը ցրտահարված ռուս ալպինիստին և հանձնել նրան բժիշկների հսկողությանը: Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, բժիշկները նրան տեղափոխել են Էլբրուսի շրջանային հիվանդանոց:
«Փրկարարական աշխատանքներն ավարտվել են: Տուժածին Էլբրուսի ստորոտներից տեղափոխել են Թերսկոլ ավան»,-տեղեկացրել է Էլբրուսի բարձրլեռնային շրջանի որոնողա-փրկարարական ջոկատի հերթապահը:
Տեղեկությունն այն մասին, որ երկու ռուս ալպինիստներ փրկարարներից օգնություն են խնդրել ստացվել էր դեկտեմբերի 17-ին: Զբոսաշրջիկները հայտնել էին, որ գտնվում են 5300 մետր բարձրությամբ տեղակայված խրճիթում և չեն կարողանում իջնել:
Երեկ երեկոյան զբոսաշրջիկներից մեկն ինքնուրույն իջել է, իսկ երկրորդը, ում ոտքերը ցրտահարվել էին, սպասել է փրկարարների օգնությանը: