Հալեպի արեւելյան թաղամասերից մեկնել Է զինյալներին փոխադրող երրորդ ավտոշարասյունը
ՄիջազգայինՍիրիայի Հալեպ քաղաքի արեւելյան թաղամասում գտնվող Սալահ Էդ Դին, Անսարի, Մեշհեդ եւ Զիբդիա թաղամասերից մեկնել Է զինյալներին ու նրանց ընտանիքներին փոխադրող երրորդ ավտոշարասյունը: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հղում անելով Al Manar հեռուստաալիքին, 25 ավտոբուսներից բաղկացած շարասյունը ժամանել Էր Ռամուսի Էստակադայի շրջան, որտեղից կուղեւորվի Խան Թոուման եւ Ռաշիդին, որոնք վերահսկում Է զինված ընդդիմությունը:
Ինչպես սպասվում Է, անօրինական կազմավորումների անդամներն ու նրանց ընտանիքներն այնտեղից կուղարկվեն Ուրում Էլ Կուբրա բնակավայր, որը գտնվում Է Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում: Ավելի վաղ ավտոբուսներով երկու խմբերով Ռաշիդին Էին հասցվել 1050 եւ 380 մարդ: Ընդամենը, «Ալ Մայադին» հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Հալեպից կտարհանվի ավելի քան 6 հազար մարդ, այդ թվում՝ շուրջ 3 հազար զինյալ:
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հալեպից զինված խմբավորումների մնացորդների դուրսբերումը կիրականացվի Իդլիբի նահանգում գտնվող շիաբնակ Էլ Ֆուա եւ Քեֆրայա բնակավայրերից տուժած բնակիչների եւ վիրավոր աշխարհազորայինների դուրսբերմանը զուգահեռ: Նրանց փոխադրող առաջին շարասյունը, որը բաղկացած Էր տասն ավտոբուսներից, դեկտեմբերի 19-ի առավոտյան հասել Է Հալեպ: Այնտեղ 760 փախստականների եւ Ազգային պաշտպանության ուժերի մի խումբ վիրավոր մարտիկների բուժօգնություն կցուցաբերվի եւ կտրամադրվի ժամանակավոր կացարան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: