Սիլվեստր Ստալոնեն հրաժարվել Է Թրամփի վարչակազմում առաջարկված պաշտոնից
ՄիջազգայինՀոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն շոյվել Է ԱՄՆ-ի ընտված նախագահ Դոնալդ Թրամփից առաջարկություն ստանալով ընդգրկվելու իր վարչակազմում, բայց կարծում Է, որ ավելի շատ օգուտ կբերի՝ կենտրոնանալով այն աշխատանքի վրա, որն օգնություն Է ցույց տալիս վետերաններին, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Ինչպես հաղորդել Է The Variety-ն՝ վկայակոչելով Ստալոնեի մամուլի քարտուղարին, դերասանը պատրաստվում Է ակտիվորեն մասնակցել այն կազմակերպության գործունեությանը, որն զբաղվում Է ռազմական գործողությունների վետերաններին ցույց տրվող օգնությամբ:
Ավելի վաղ հաղորդումներ Էին հայտնվել այն մասին, թե Թրամփը Ստալոնեին առաջարկել Է Արվեստների աջակցման ազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնը: Հենց այս գործակալությունն Է զբաղվում տարբեր կազմակերպությունների պետական դրամաշնորհների բաշխմամբ, կազմակերպություններ, որոնք կապված են արվեստի եւ այդ ոլորտում կրթության հետ:
Հիմնադրամը հիմնվել Է 1965 վականին, եւ այդ ժամանակվանից ի վեր բազմիցս այն փորձել են լուծարել: Սակայն գործակալությունը գոյատեւել Է, եւ այսօր դրա ամենամյա բյուջեն գնահատվում Է 148 միլիոն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: