Թուրք ոստիկանները վնասազերծել են Ռուսաստանի դեսպանի դեմ մահափորձ իրականացրած անձին
ՄիջազգայինԱնկարայում Ռուսաստանի դեսպան Ադնդրեյ Կառլովի դեմ իրականացված մահափորձի վայրում ոստիկանները վնասազերծման գործողություններ են իրականացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ria.ru-ն:
Մահափորձ իրականացնող անձը ոստիկանների կողմից սպանվել է :
Haberturk.com –ի փոխանցմամբ` դեպքի վայրում գտնվող ռուս պաշտոնյաները մահափորձի կազմակերպիչներ են համարում «Իսլամական պետություն» խմբավորման անդամ արմատական իսլամական ահաբեկիչներին: