Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանած ոստիկանի մայրն ու քույրը ձերբակալվել են
ՄիջազգայինԱնկարայում ցուցահանդեսի ժամանակ ելույթի ընթացքում ՌԴ դեսպանին սպանած թուրք ոստիկան Մեւլութ Մերթի մայրն ու քույրը ձերբակալվել են։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Թուրքայի ՆԳ նախարարը հայտնել է, թե ՌԴ դեսպանի դեմ զինված հարձակումից հետո ոստիկանությունը ձերբակալել է հարձակումն իրականացրած եւ հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հետ բախման ժամանակ սպանված ոստիկան Մեւլութ Մերթի մայրն ու քույրը։
Նշենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում Կամչատկային նվիրված ցուցադրության ժամանակ ելույթի ժամանակ ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը զինված հարձակման է ենթարկվել։
Կառլովի հետեւում կանգնած զինված անձը հենց մեջքից է կրակել նրա վրա, որից հետո Հալեպի ու Սիրիայի հետ կապված խոսքեր ասել ու բղավել «Ալահ աքբար»։
Ավելի ուշ պարզվել է, որ նա Անկարայի ոստիկանության աշխատակիցներից է, սակայն այդ պահին նա աշխատանքի չի եղել։