Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունները Ժնևում կանցկացվեն փետրվարի 8-ին. Ստաֆան դե Միստուրա
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտնել է, որ Սիրիայի հարցով ժնևյան խաղաղ բանակցությունները կվերսկսի փետրվարի 8-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով նրա մամուլի խոսնակին:
«Հատուկ բանագնացը համապարփակ քննարկումներ կանցկացնի սիրիական հարցի շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների և լայն միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ` բանակցությունների նախապատարաստվելու համար», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ: