Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան


«Երկաթյա գմբեթը» կհասնի՞ Բաքու. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է, որ իր երկրի ու Իսրայելի համապատասխան կառույցի միջև համաձայնություն է ձեռք բերվել «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ ձեռք բերելու մասին: Եթե այս հայտարարությունը ճիշտ է, ապա Ադրբեջանը կդառնա առաջին երկիրը, որ ձեռք է բերում այն: Բայց: Արդյո՞ք այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Եվ եթե այո, ապա, ինչպես ռուսներն են ասում, стоит ли игра свеч?
Ջամալովի հայտարարության մեջ կա մի քանի «բայց»: Նախ, ինչո՞ւ է այդ մասին հայտարարում Ջամալովը` ռազմական արդյունաբերության նախարարը, ով ի պաշտոնե պատասխանատու է զենքի արտադրության և ոչ թե ձեռքբերման համար: Երկրորդ: Բացի վերը նշված կարճ հաղորդագրությունից, նա ոչինչ ավելի չի ասել, ինչը այնքան էլ բնորոշ չէ ադրբեջանցի պաշտոնյաներին, ովքեր սիրում են շռայլ մեկնաբանություններ և նկարագրություններ հրամցնել հատկապես ռազմական ձեռքբերումների վերաբերյալ: Նման երկար սպասված և այդքան տարփողվող գործարքի իրական ձեռք բերման դեպքում մի մեծ արարողակարգային միջոցառում կկազմակերպեին` դրա բոլոր բաղադրիչներով հանդերձ: Հաջորդը: Հայտարարության ժամանակը նույնպես մտածելու տեղիք է տալիս: Ջամալովը այդ մասին հայտարարում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի` Բաքու կատարած այցից մի քանի օր հետո: Այն, որ ռազմական համագործակցությունը եղել է Նեթանյահուի և Ալիևի բանակցությունների օրակարգի գլխավոր թեմաներից, պարզից էլ պարզ է: Բայց եթե այդ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել «Երկաթյա գմբեթի» գնման մասին պայմանավորվածություն, ապա տրամաբանական կլիներ, եթե այդ մասին հայտարարվեր հենց այցի ընթացքում:
Բայց եթե համարենք, որ Ադրբեջանն ու Իսրայելն իսկապես եկել են համաձայնության, և «Երկաթյա գմբեթը» կհայտնվի Ադրբեջանում, արդյո՞ք այն կկատարի այն դերը, որը Բաքուն այդքան ցանկանում է` այսինքն կդառնա լուրջ հակակշիռ հայկական «Իսկանդերներին»:
Հակահրթիռային պաշտպանության մարտավարական այս համակարգն արտադրվել է Իսրայելում` պայքարելու մինչև 70 կմ հեռահարություն ունեցող հրթիռների ու հրետանային արկերի դեմ: Հիշեցնենք, որ «Իսկանդերի» հեռահարությունը 280–300 կմ է: Իսկ հայկական զինանոցում գտնվող մյուս օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրը` «Տոչկա–Ու»–ն և «Ռ–17» («Սկադ–Բ») բալիստիկ հրթիռները (հեռահարությունը` 300 կմ) «Երկաթյա գմբեթի» համար նույնպես անհասանելի են: Հաջորդը: «Գմբեթի» արձակման կայանները տեղադրված չեն ինքնագնաց հարմարանքի վրա, ինչը զգալիորեն նվազեցնում է համակարգի շարժունակությունը: Բայց այս համակարգը կարող է բավականին արդյունավետ աշխատել ԱԹՍ–ների դեմ պայքարում: Սակայն դրա ցածր շարժունակությունը համակարգը այնքան էլ բարդ թիրախ չի դարձնում` հաշվի առնելով մեր զինանոցում եղած տարբեր տեսակի օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրները, հեռահար հրետանին և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
Հաջորդը: Այս տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն կրճատվել է 4 անգամ և դարձել 1 մլրդ դոլար: Ընդ որում, այդ գումարի առյուծի բաժինը նախատեսվում է հատկացնել ազգային անվտանգության, ներքին զորքերի և այլ խնդիրների համար: Իսկ «Երկաթյա գմբեթը» բավականին թանկ հաճույք է: Մոտավոր հաշվարկների համաձայն` այդ համակարգի մեկ մարտկոցն արժե շուրջ 50 մլն դոլար:
Ու նորից պարզ է դառնում` Ադրբեջանը շեշտը կրկին դրել է քարոզչության վրա: Стоит ли игра свеч?

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԵս կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել են