Սերգեյ Լավրովը հայտնել է, որ անձամբ կդիմավորի սպանված ռուս դեսպանի մարմինը տեղափոխող ինքնաթիռը
ՄիջազգայինՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անձամբ կդիմավորի Անկարայում սպանված Ռուսաստանի դեսպանի մարմինը տեղափոխող ինքնաթիռը։ Այս մասին հաղորդում է rt.com-ը՝ մեջբերելով Լավրովի խոսքերը միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի ընդհանուր նիստի ժամանակ։
«Ես կգնամ օդանավակայան՝ Անդրեյ Գենադիևիչի մարմինը դիմավորելու», - ասել է Լավրովը։