Գերմանիայի նախագահը Բեռլինում ահաբեկչությունն անվանել է գերմանացիների կենսակերպի դեմ հարված
ՄիջազգայինԳերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը հայտարարել է, որ Բեռլինի կենտրոնում գտնվող սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությունը երկրում գերմանացիների կենսակերպի դեմ հարված է: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Շատ մարդիկ ոչ այնքան անձնապես են ցնցված, այլ ընկալում են դա որպես մեր կենսակերպի վրա հարձակում: Մենք ցնցված ենք, բայց այդ հանցագործությունը չի ոչնչացնի մեր վստահությունը, որ մենք ապրում ենք կայուն հասարակությունում, որը հիմնված է օրենքների պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության վրա»,- ասել է նախագահը:
Գաուկը նաև ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և մերձավորներին:
«Մենք ձեզ միայնակ չենք թողնի, այս րոպեներին մենք մտածում ենք ողջ աշխարհում ահաբեկչության զոհերի մասին: Այդ ավերիչ հարվածը հարձակում է դարձել անմեղ մարդկանց վրա»,- ասել է քաղաքական գործիչը: