Անկարայում Ռուսաստանի դեսպանին սպանողը կանգնած էր նրա թիկունքում՝ իբրև ընկեր կամ թիկնապահ․ ականատես
ՄիջազգայինAssociated Press գործակալության լուսանկարիչ Բուրհան Օժբիլիչին, ով նկարահանելիս է եղել ցուցահանդեսը, որի ժամանակ սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը, պատմել է միջադեպի մասին։
Los Angeles Times-ի հաղորդմամբ՝ Օժբիլիչիին հաջողվել է նկարահանել հարձակումը՝ չնայած հսկայական վտանգին։
Լուսանկարչի խոսքերով՝ սկզբից միջոցառումը սովորական է թվացել իրեն։
«Երբ սև կոստյում հագած տղամարդը հանեց ատրճանակը, մտածեցի, որ դա թատերական տարր է եղել։ Սակայն դա սառնասիրտ սպանություն էր։ Մարդիկ սկսեցին խուճապի մատնվել։ Ես վախեցա, սակայն, մասամբ թաքնվելով պատի հետևում, կարողացա անել իմ աշխատանքը։ Գրասենյակում լուսանկարները դիտելու ժամանակ ինձ ցնցեց այն, որ մարդասպանը կանգնած էր դեսպանի հետևում՝ ինչպես ընկեր կամ թիկնապահ», - պատմել է լուսանկարիչը։