Ռուս դեսպանի սպանությունից հետո ուժեղացվել է Բաքվում ՌԴ դեսպանատան հսկողությունը
Միջազգային«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հսկողությունն ուժեղացվել է: Ես հավատում եմ Ադրբեջանին և հավատում եմ, որ ինձ հետ այստեղ ոչինչ տեղի չի ունենա»,- ասել է Դորոխինը:
Կառլովի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի Անկարայում ցուցահանդեսի բացման ժամանակ: Միջոցառման ընթացքում հանցագործը մի քանի անգամ կրակել է ռուս դեսպանի մեջքին: Ստացած վնասվածքներից դեսպանը մահացել է:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ մարդասպանը հասցրել է 11 անգամ կրակել, ինը փամփուշտ դիպել է Կառլովին:
Ուժայինների գործողության արդյունքում հարձակվողը, որը ցուցահանդեսի շենք էր մտել՝ ներկայացնելով ոստիկանական վկայագիր, չեզոքացվել է: