Լավրով. Հալեպից տարհանման ավարտը 1-2 օրվա հարց է
ՄիջազգայինՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնեկ, որ արևելյան Հալեպից տարհանումը կավարտվի 2 օրից: Նա այդ մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի, Իրանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, Լավրովը նշել է, որ այդ երեք երկրների ջանքների համակարգումը թույլ է տվել քաղաքացիական բնակչության մեծ մասի խաղաղ տարհանում իրականացնել: Գործին աջակցել են նաև իրավապաշտպան կազմակերպությունները:
Լավրովը նաև հայտարարել է, որ այդ երեք երկրները պատրաստ են երաշխավորներ դառնալ սիրիական ընդդիմության ու իշխանության միջև համաձայնագրի համար:
«Նախարարները կարևորում են կրակի դադարեցման ռեժիմի ընդլայնումը, հումանիտար օգնության հասանելիության ապահովումը, Սիրիայում քաղաքացիական բնակչության ազատ տեղակայումը»,-ասել է նա: