Կվիրիկաշվիլին Ստամբուլում կարեւորել է տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորումը
ՄիջազգայինՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թուրքիայի իր պաշտոնակից Բինալի Յըլդըրըմի հետ դեկտեմբերի 20-ին Ստամբուլում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Վրաստանի կամար կարեւոր նշանակություն ունի Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը: Նա նաեւ ընդգծել Է, որ Թբիլիսին գնահատում Է Թուրքիայի կ առավարության աջակցությունը ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցում, տեղեկացում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Կվիրիկաշվիլիի խոսքով՝ վրացական կողմը շահագրգռված Է Թուրքիայի հետ փոխհարաբերությունների խորացմամբ քաղաքականության, առեւտրի, տրանսպորտի, Էներգետիկայի եւ մշակույթի ոլորտում, բայց դրա համար անհրաժեշտ Է, որ տարածաշրջանում ամրապնդվի խաղաղությունը: «Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման համար անհրաժեշտ Է առկա հակամարտությունների խաղաղ կարգավորում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան եւ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման հիման վրա»:
Վրաստանի վարչապետը հանդիպում Է ունեցել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Վրաստանի կառավարության վարչակազմի տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում եղել են ռազմավարական գործընկերությունը եւ երկու երկրների համագործակցության հետագա խորացումը: