Ռուսաստանը կդադարեցնի Թուրքիայի հետ անայցագիր ռեժիմի շուրջ բանակցությունները. «Իզվեստիա»
ՄիջազգայինՌուսաստանը կդադարեցնի Թուրքիայի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի սահմանման շուրջ ընթացող բանակցությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 21-ին հայտնել Է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով ՌԴ-ի արտաքին քաղաքական շրջանների աղբյուրին:
«Թուրքիային անհրաժեշտ Է շարունակել երկիր ժամանողների անվտանգության ապահովման լուրջ աշխատանքը եւ Ռուսաստան այցելել պլանավորած բոլոր անձանց մանրազնին ստուգման երաշխիքներ տրամադրել: Վերջին ողբերգական իրադարձությունների, ինչպես նաեւ այս տարի տեղի ունեցած մի քանի այլ միջադեպերի կապակցությամբ Մոսկվան առայժմ պատրաստ չԷ անայցագիր ռեժիմ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին»,- ասել Է հրատաարության զրուցակիցը
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը գնդակահարվել Է դեկտեմբերի 19-ի երեկոյան ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ: Չարագործը թիկունքից կրակել Է դիվանագետի վրա ու վիրավորել եւս մի քանի մարդու:
Հարձակվողը վնասազերծվել Է թուրքական հատուկ ծառայությունների կողմից: