Բաքվում թուրք դիվանագետի դուստրն ինքնասպան է եղել. լրատվամիջոցներ
ՄիջազգայինԲաքվում ինքնասպանություն է գործել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանության խորհրդականի 15-ամյա դուստրը: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:
Թուրքիայի քաղաքացի Գյուլնար Շավալը ցած է նետվել 10-րդ հարկից:
Նախնական վարկածով՝ աղջկան վարժարանում մեկ օրով հեռացրել էին դասերից: Հաղորդվում է, որ հենց դա կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: