Բելգիական բանկերի հաշիվներից գումարներ են փոխանցվել ահաբեկչության աջակցությանը
ՄիջազգայինՀնարավոր է՝ 2015-2016 թվականներին Բելգիայի բանկերի հաշիվներից մինչեւ 10 մլն եվրո է ուղարկվել ահաբեկչական գործունեության ֆինանսավորմանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Libre Belgique պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ համապատասխան տեղեկությունը փոխանցվել է հանցավոր կապիտալի լվացման դեմ պայքարի պետական կառույց: Ընդ որում, այս գումարը 5 անգամ գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը:
«2015-2016 թվականներին կառույցին տեղեկություն է փոխանցվել ավելի քան 400 բանկային հաշիվների մասին՝ լրջագույն նշանների հիման վրա»,- գրել է Libre Belgique-ը: