Ղազախստանում լայնածավալ գործողություն է սկսվել ծայրահեղականների դեմ
ՄիջազգայինՂազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն Ալմաթիում եւ երկրի երեք մարզերում հատուկ գործողություն Է անցկացնում Ղազախստանում, Ռուսաստանում եւ մի շարք այլ երկրներում արգելված «Աթ Թաքֆիր ուալ Հիջրա» ծայրահեղական կազմակերպության դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ասված Է կոմիտեի կայքում զետեղված հայտարարության մեջ, գործողությունը միաժամանակ ընթանում Է Ալմաթիի Ակտյուբինսկի, Աթիրաույի մարզերում եւ Ալմաթի քաղաքում:
Արդեն ձերբակալված Է 16 մարդ, նրանց տներում կատարվում են խուզարկություններ եւ «օպերատիվ-քննչական այլ գործողություններ»: Նրանց մեղադրանքներ են ներկայացված կրոնական թշնամանք բորբոքելու համար:
«Աթ Թաքֆիր ուալ Հիջրա» ծայրահեղական կազմակերպությունն արգելված Է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, Եգիպտոսում, Լիբիայում, Մարոկոյում, Տաջիկստանում, Ուզբեկստանում եւ մի շարք այլ երկրներում, նշել են Ազգային անվտանգության կոմիտեում: