Հյուսիսային Քարոլինան ուժի մեջ է թողել տրանսգենդերների համար զուգարանների մասին օրենքը
ՄիջազգայինԱմերիկյան Հյուսիսային Քարոլինա նահանգի օրենսդիր ժողովը չի կարողացել մերժել սկանդալային օրենքը, որը տրանսգենդերներին պարտավորեցնում է հասարակական զուգարան ընտրել՝ ծննդյան վկայականում նշված սեռին համապատասխան: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Որոշման ընդունումից առաջ բուռն վիճաբանություն է տեղի ունեցել օրենսդիր ժողովի անդամների միջեւ, որոնց մեծ մասը Հանրապետական կուսակցությունից են:
Այս տարվա մարտին ընդունված օրենքի գործողությունն արդեն հանգեցրել է գործարարների, ինչպես նաեւ հայտնի մարզիկների եւ արտիստների կողմից նահանգի բոյկոտի: Փորձագետների հաշվարկներով՝ դրա արդյունքում նահանգի տնտեսությունը մի քանի միլիոն դոլար է կորցրել:
Ընդունված օրենքի կողմնակիցները հայտարարել են, որ այդպիսով պաշտպանում են ավանդական ընտանեկան արժեքներն ու հասարակական անվտանգությունը, իսկ հակառակորդները խոսում են խտրականության մասին: